ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍԵԶՈՆԱՅԻՆ ԳՐԻՊԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՎ ՌԻՍԿԻ ԽՄԲԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՁԱՆՑ

16.10.2020

Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև վերջինիս բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով: Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կատարվում են առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին պատկանող անձանց՝ այն անձանց, որոնք ենթակա են հիվանդության ծանր ընթացքի կամ բարդությունների առաջացման բարձր ռիսկի:

Կարդալ ավելին

ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇԱԲԱԹ

22.04.2020

Իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելու, պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու նպատակով 2004 թվականից եվրոպական տարածաշրջանում ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը:

Այս տարի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթը» մեկնարկել է ապրիլի 20-ին և կշարունակվի մինչև ապրիլի 26-ը՝ նպատակ ունենալով ողջ կյանքի ընթացքում արժևորել պատվաստանյութերի դերն ու նշանակությունն առողջության և բարեկեցության համատեքստում:

Կարդալ ավելին

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐՈՒՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

09.04.2020

Հայաստանի Հանրապետությունում Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված պատվաստումներն այս պահին կատարվում և խրախուսվում են առավելապես: Ելնելով նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված իրավիճակից և ազգաբնակչության շրջանում առկա խուճապից` մ´ի մոռացեք, որ այսօր պատվաստումներով կանխարգելվող վարակներից պաշտպանվելն առավել կարևոր է:
Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ պատվաստումներով կառավարվող հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին իրականացվող պատվաստումների շնորհիվ կարելի է կանխարգելել հիվանդությունները և նրանցով պայմանավորված բարդությունները, սակայն այդ պարագայում կարևոր է պահպանել այս իրավիճակում նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված բոլոր միջոցառումները:

Կարդալ ավելին