ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍԵԶՈՆԱՅԻՆ ԳՐԻՊԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՎ ՌԻՍԿԻ ԽՄԲԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՁԱՆՑ

16.10.2020

Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև վերջինիս բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով: Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կատարվում են առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին պատկանող անձանց՝ այն անձանց, որոնք ենթակա են հիվանդության ծանր ընթացքի կամ բարդությունների առաջացման բարձր ռիսկի: Ռիսկի խմբերին պատկանում են.
- հղիները,
- 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները,
- 65 տարեկանից բարձր տարիքի անձինք,
- շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,
- բուժաշխատողները (մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, բուժքույրեր, ընդունարանի, շտապ օգնության, վերակենդանացման, քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքների բուժանձնակազմ, համաճարակաբաններ և համաճարակաբանի օգնականներ),
- զորակոչի ենթակա անձինք,
- փակ կազմակերպություններում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ, տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններում, հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ:
Վերոհիշյալ ռիսկի խմբերի կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել սեզոնային գրիպի դեմ:
ՍԵԶՈՆԱՅԻՆ ԳՐԻՊԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ, ԱՆՎՃԱՐ, ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ:

ԴԻՖԹԵՐԻԱ

08.06.2024

Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…

Կարդալ ավելին

ԿԱՐՄՐՈՒԿ

08.06.2024

Յուրաքանչյուր ոք պատվաստման շուրջ երկմտելուց առաջ պետք է գիտակցի

Կարդալ ավելին