ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՓԱՅՏԱՑՈՒՄԻՑ ԿԻՆ Է ՄԱՀԱՑԵԼ

16.01.2020

Պոլտավայում փայտացումից մահացել է 52 տարեկան կին: Սույն թվականի հունվարի 14-ին դեպքի մասին տեղեկացրել է Ուկրաինայի հանրային առողջության կենտրոնը: Կինը դիմել է բժշկական օգնության վնասվածք ստանալուց ութ օր անց: 

Կարդալ ավելին

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶԻՑ ԵՐԵԽԱ Է ՄԱՀԱՑԵԼ

10.01.2020

Ուկրաինայի Ռովենսկայա տարածաշրջանի Օստրոժկի համայնքում ծննդյան տոների նախօրեին կապույտ հազից մեկ ամսական երեխա է մահացել: Մահվան նախնական պատճառը կապույտ հազի ծանր ձևն է:

Փոքրիկը բազմազավակ ընտանիքի վեցերորդ երեխան էր: Մայրը հրաժարվել է բոլոր երեխաների պատվաստումներից: Բժիշկներն արձանագրում են, որ մահվան դեպքը տեղի չէր ունենա, եթե մայրը չհրաժարվեր երեխաների պատվաստումներից:  Երեխան ծանր վիճակում հոսպիտալացվել է մանկական վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Ունեցել է արտահայտված սպաստիկ հազ, ապնոէի նոպաներ (շնչառության ժամանակավոր կանգ): Երկու շաբաթ բժիշկները պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն, ավաղ, չի հաջողվել փրկել կյանքը (հղում՝ https://promedmail.org/promed-post/?id=6870941):

Կարդալ ավելին

ԿԱՐՄՐՈՒԿԻ ԱՌՈՒՄՈՎ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

09.01.2020

Ռուսաստանի  Դաշնության առողջապահության  նախարարությունը  հայտնում է, որ համաձայն 2020 թվականի հունվարի 5-ի տվյալների Յակուտսկում արձանագրվել է կարմրուկի 68 դեպք, որոնցից 16-ը՝ այդ թվում 4 երեխա, գտնվում են հիվանդանոցում:

Կարդալ ավելին