ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սիրելի հայրենակիցներ.

 

Հայաստանի Հանրապետությունում պատվաստումներ իրականացվել են դեռևս խորհրդային տարիներին, սակայն Իմունականխարգելման ընդարձակ ծրագիրը հաստատվել է 1994թ. Առողջապահության նախարարության կողմից: Հաշվի առնելով իմունականխարգելման բազմոլորտային համագործակցությունը, 2005 թ. նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց Իմունականխարգելման առաջին ազգային ծրագիրը, ներկայում գործում է 2016-2020թթ. համար նախատեսված ազգային ծրագիրը՝ հաստատված ՀՀ կառավարության 2017թ. նոյեմբերի 9-ի նիստի N 47 արձանագրային որոշմամբ:

Մեր նպատակն է`
Պատվաստումների միջոցով կանխարգելել, վերահսկել, վերացնել հիվանդությունները, հետևաբար պահպանել հանրային առողջությունը, նվազեցնել մանկական մահացությունը, հաշմանդամությունը:

Մեր արժեքներն են`
Մեր գլխավոր արժեքը հանրության առողջությունն է, որտեղ իրենց ուրույն տեղն ունեն երեխաները:

Երեխաները մեր կյանքի բերկրանքն ու ուրախությունն են: Եվ անշուշտ, յուրաքանչյուր ծնող պատրաստ է անել ամեն ինչ փոքրիկի ուրախ ու առողջ մանկությունն ապահովելու համար: Ներկայում հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումներն են: Շնորհիվ պատվաստումների՝ Ձեր փոքրիկը լիարժեքորեն կպաշտպանվի մի շարք վարակներից, որոնք կարող են ունենալ անցանկալի բարդություններ և հետևանքներ:

Պատվաստումներն առողջապահության հրաշքներից են։ Վերջին երկու տասնամյակում, դրանց շնորհիվ փրկվել է ավելի քան 20 միլիոն կյանք։ Պատվաստումներն ամենաապահով, արդյունավետ և անվտանգ առողջապահական միջամտություններից են, որոնք հնարավոր են այսօր:

Երեխային` կյանքի առաջին իսկ օրերից սպառնում են բազմաթիվ փորձություններ, որոնցից առավել վտանգավոր են այն վարակները, որոնք մեր շրջակա միջավայրում են։ Կատարյալ խնամք ապահովելուց բացի, ծնողների և բուժաշխատողների առջև խնդիր է դրված, անել հնարավոր ամեն ինչ երեխաներին այդ վարակներից զերծ պահելու համար։ Ուրախալի է, որ այսօր տարբեր հարթակներում, մասնավորապես սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ են ծավալվում ինչպես պատվաստումների, այնպես էլ առողջապահական շատ այլ հարցերի շուրջ, սակայն կարևոր է, որ քննարկումները հիմնվեն միայն առողջ տրամաբանության, կառուցողական մոտեցումների վրա և ամենակարևորը` գիտելիքների պակասի հետևանքով չվնասեն երեխայի առողջությունը:

ԴԻՖԹԵՐԻԱ

08.06.2024

Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…

Կարդալ ավելին

ԿԱՐՄՐՈՒԿ

08.06.2024

Յուրաքանչյուր ոք պատվաստման շուրջ երկմտելուց առաջ պետք է գիտակցի

Կարդալ ավելին

Մեր գործընկերները