ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ
ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի բնականոն կազմակերպման նպատակով հանձնաժողովը քննարկում է իմունականխարգելման վերաբերյալ քաղաքականությունները և ռազմավարությունները (այդ թվում նաև՝ Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքի հետ համագործակցության ուղղությամբ) ու բնագավառին վերաբերող այլ հարցեր:
Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան`
1) նպաստում է Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման աշխատանքների արդյունավետ ղեկավարմանը և համակարգմանը,
2) օժանդակում է Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի բարելավմանը,
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 17-ի N 10 արձանագրային որոշմամբ հաստատված Իմունականխարգելման ազգային ծրագրի կառավարումն ու համակարգումն իրականացնող առողջապահության ոլորտի կառավարման լիազոր մարմնին ներկայացնում է իմունականխարգելման ոլորտում ուղղորդող առաջարկություններ,
4) ապահովում է իմունականխարգելման աշխատանքներում գործուն և արդյունավետ համագործակցություն, տեղեկատվության փոխանակում: