ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵԹԵ ԴԵՌ ՉԵՔ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԳՐԻՊԻ ԴԵՄ, ԴԻՄԵՔ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ և ՊԱՏՎԱՍՏՎԵՔ՝ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՎ ՁԵԶ և ՁԵՐ ՄՏԵՐԻՄՆԵՐԻՆ

09.12.2020

Հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված ակտիվության աճ: ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա հաﬔմատ բարձր է մոտ 1,5 անգամ։ Ինչպես փաստում են արձանագրված տվյալները, ընդհանուր առմամբ, հիվանդացության ցուցանիշն աճել է բոլոր տարիքային խմբերում։ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում հատկապես կարևորվում է սուր շնչառական վարակների, այդ թվում սեզոնային գրիպի կանխարգելումը: Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը հասանելի է, առկա է ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում և կիրառվում է ավելի քան տասը տարի

Կարդալ ավելին

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՄՐՈՒԿԻ ԵՎ ԿԱՐՄՐԱԽՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ

08.12.2020

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն ամենամյա հավատարմագրման (ակրեդիտացիա) գործընթացի շրջանակներում իրականացրել է Հայաստանում կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիայի գնահատում:

Կարդալ ավելին

ԹՈՔԱԲՈՐԲԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

12.11.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2009 թվականին ՅՈՒՆԻՍԵՖԻ հետ համատեղ հայտարարել է Թոքաբորբի դեմ պայքարի և կանխարգելման գլոբալ պլանի մասին՝ նպատակ ունենալով իմունականխարգելման ցուցանիշների բարձրացման արդյունքում հնարավորինս նվազեցնել թոքաբորբերից մահացության ցուցանիշները:

Աշխարհում տարեկան 450 միլիոն մարդ հիվանդանում է թոքաբորբով, որից մահվան ելքով ավարտվում է 7 միլիոնը` մինչև 5 տարեկան երեխաների մոտ` կազմելով ավելի քան 1,4 մլն:

Վարակիչ հիվանդություններից և հնարավոր բարդություններից լավագույն, անվտանգ և արդյունավետ պաշտպանության միջոցը կանխարգելիչ պատվաստումներն են:

Կարդալ ավելին