ԾՆՈՂՆԵՐԻՆ

ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ

Պատվաստումների շնորհիվ վերջին երկու տասնամյակում փրկվել է ավելի քան 20 միլիոն կյանք

Պատվաստանյութերն իրոք բավականին արդյունավետ են: Իհարկե, ոչ մի դեղամիջոց գերազանց չէ, սակայն մանկական պատվաստանյութերի մեծամասնությունն իմունիտետ առաջացնում է 90% -ից մինչև 100% արդյունավետությամբ: Իսկ ինչ վերաբերվում է սակավաթիվ երեխաներին, ում մոտ իմունիտետ չի առաջանում, մենք կանրադառնանք մի փոքր հետո: Սակայն առաջնահերթ, անդրադարձ կատարենք այն հայացքներին, թե իբր պատվաստանյութերն արդյունավետ չեն և հիվանդությունները կվերանային ինքնուրույն, առանց պատվաստանյութերի կիրառման, միայն սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման միջոցով: Սա, իհարկե ճշմարտություն չէ: Անշուշտ հիգիենան և սանիտարիան կարող են կանխել հիվանդությունների տարածումը, բայց հիվանդությունների հարուցիչները դեռևս գոյատևում են շրջապատում և քանի դեռ կան, դրանք կշարունակեն հանդես գալ հիվանդություն առաջացնողի դերում: Եթե անդրադարձ կատարենք պատվաստանյութով կանխարգելվող որևէ հիվանդության պատմությանը, ապա պարզորեն կարելի է փաստագրել, որ պատվաստանյութի կիրառումից հետո հիվանդության դեպքերը նվազել են:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐ

ՄԱՐԴՈՒ ՊԱՊԻԼՈՄԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ ԵՎ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ

Գրպանի ուղեցույց բուժաշխատողների համար

ՈՒՂԵՑՈՒՅՑ ՊԱՏՎԱՍՏՈՒՄ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱՐ

Ձեռնարկ բուժաշխատողների համար

Կարևոր է ստանալ գրիպի դեմ պատվաստում յուրաքանչյուր տարի, քանի որ գրիպի վիրուսներն անընդհատ փոփոխվում են, և, հետևաբար, գրիպի դեմ պատվաստանյութը յուրաքանչյուր սեզոն թարմացվում է՝ տվյալ սեզոնի ընթացքում շրջանառող վիրուսի տեսակին համապատասխան։ Պատշաճ պաշտպանություն ապահովելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի ստանալ պատվաստում։ Ինչու՞ պատվաստվել գրիպի դեմ