ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄՊՎ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶԵԼ Է ՊԱՊԻԼՈՄԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

31.01.2020

Բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ մարդու պապիլոմավիրուսի տարածվածությունը շարունակում է նվազել՝ պատվաստման բարձր ցուցանիշ ունեցող երկրներում։
Անգլիայում ՄՊՎ պատվատումների իրականացման արդյունքում կտրուկ նվազել է պապիլոմավիրուսի տարածվածությունը։ 2008 թվականին մինչ մարդու պապիլոմավիրուսային վարակի (ՄՊՎ) դեմ պատվաստումների ներդրումը, Անգլիայում մարդու պապիլոմավիրուսի 16 և 18 տեսակների տարածվածությունը երիտասարդների շրջանում եղել է 15%, իսկ 2018 թվականին համատարած պատվատումների շնորհիվ այդ ցուցանիշը նվազել է և հասել 2%-ի։ Անգլիայում ՄՊՎ-ի դեմ պատվատումների ծածկույթը 83.9% է։
Ավստրալիայում ՄՊՎ-ի դեմ պատվաստումների շնորհիվ 18-24 տարեկան կանանց շրջանում կտրուկ նվազել է ՄՊՎ տարածվածությունը 22.7%-ից /2005թ./ մինչև 1.5% /2015թ./: Ավստրալիան կարող է դառնալ առաջին երկիրը, որը կվերացնի արգանդի վզիկի քաղցկեղը:
Շոտլանդիայում, շնորհիվ համատարած ՄՊՎ պատվաստումների, մարդու պապիլոմավիրուսի շրջանառությունը նվազել է ոչ միայն պատվաստված, այլ նաև չպատվաստված կանանց շրջանում՝ ի հաշիվ կոլեկտիվ իմունիտետի։

Հղում՝ https://www.iflscience.com/health-and-medicine/cancercausing-hpv-almost-eliminated-from-young-women-in-england-thanks-to-vaccine-program/?fbclid=IwAR1m1qU0nhy_e2OMN2DLOVdjJeqyI6dFh17v0lMHmdJWmfRJFP_s0vmZIKc

ԴԻՖԹԵՐԻԱ

08.06.2024

Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…

Կարդալ ավելին

ԿԱՐՄՐՈՒԿ

08.06.2024

Յուրաքանչյուր ոք պատվաստման շուրջ երկմտելուց առաջ պետք է գիտակցի

Կարդալ ավելին