ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է
04.02.2020Յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում փետրվարի 4-ը նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, որի խորհուրդն է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը բևեռել չարորակ նորագոյացությունների դեմ պայքարին` կարևորելով հիվանդության կանխարգելումը, շարունակական հսկողությունը և բուժումը:
Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում քաղցկեղի կանխարգելման, բուժման և շարունակական հսկողության իրականացումն առողջապահության առաջնահերթ խնդիրներից է: Այս համատեքստում հատկապես կարևորվում է մարդու պապիլոմավիրուսային վարակով պայմանավորված արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման իրական հնարավորությունը ինչպես պատվաստումների, այնպես էլ սքրինինգի միջոցով:
Հայաստանի Հանրապետությունում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի վզիկի քաղցկեղը երրորդ տեղում է: Հայաստանում տարեկան գրանցվում է միջինում 250 նոր ախտորոշված դեպք։ Տարեկան արգանդի վզիկի քաղցկեղից մահանում է միջինում 100 կին: ԱՀԿ պաշտոնական դիրքորոշման համաձայն` արգանդի վզիկի քաղցկեղի արդյունավետ կանխարգելման նպատակով առաջարկվում է համապարփակ մոտեցում՝ պատվաստումային և սկրինինգային ծրագրերի համատեղ իրականացում, որի շնորհիվ է միայն հնարավոր վերահսկել արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդացությունը և մահացությունը: Պատվաստումներով կանխվում է վարակվածությունը (առաջնային կանխարգելում), իսկ սկրինինգները նպաստում են հիվանդության վաղ հայտնաբերմանը և ժամանակին բուժմանը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի դեկտեմբերից հանրապետությունում Պատվաստումների ազգային օրացույցում ներդրվել են մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներ 13 տարեկան աղջիկների շրջանում՝ հնարավորություն ընձեռելով կանխարգելել մարդու պապիլոմավիրուսային վարակով պայմանավորված քաղցկեղը:
Դիմե՛ք Ձեր տարածքային պոլիկլինիկա և պատվաստվե՛ք:
ԴԻՖԹԵՐԻԱ
08.06.2024Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…
Կարդալ ավելին