ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՄՐՈՒԿԻ ԵՎ ԿԱՐՄՐԱԽՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ
08.12.2020Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն ամենամյա հավատարմագրման (ակրեդիտացիա) գործընթացի շրջանակներում իրականացրել է Հայաստանում կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիայի գնահատում:
Գնահատման արդյունքների հիման վրա որոշվել է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատորկենտրոն»-ի կազմում գործող կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիային շնորհել ամբողջական հավատարմագրում՝ 2021 թվականի համար, ինչը նշանակում է, որ լաբորատորիան իր աշխատանքի ընթացքում մշտապես ապահովել է կարմրուկի և կարմրախտի նկատմամբ բարձրորակ համաճարակաբանական հսկողություն, հիվանդության կասկածելի դեպքերի նվազագույնը 80%-ի լաբորատոր հետազոտություն։
Միևնույն ժամանակ նշվում է, որ չնայած կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված սանիտարահամաճարակային իրավիճակը լուրջ ազդեցություն է թողել Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի առողջապահական համակարգի վրա, այնուամենայնիվ չպետք է կորցնել զգոնությունը կարմրուկի և կարմրախտի համաճարակաբանական հսկողության նկատմամբ՝ հատկապես հանրային առողջության ոլորտում գլոբալ արտակարգ իրավիճակի պայմաններում։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում2007 թվականից ի վեր չեն գրանցվում կարմրուկի, կարմրախտի տեղական դեպքեր, ինչը փաստագրվելէ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանի «Կարմրուկի և կարմրախտի էլիմինացումըփաստագրող հանձնաժողովի» ամենամյա նիստի արդյունքում: Սակայն հանրապետությունում պարբերաբար արձանագրվում են բերովի դեպքեր, որոնք կարմրուկի և կարմրախտի դեմ պատվաստումներում բարձր ընդգրկվածության և համաճարակաբանական հսկողության միջոցառումների իրականացման շնորհիվ տեղական տարածում չեն ստանում:

Փայտացման կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է
26.12.2022Հայաստանի Հանրապետությունում փայտացման դեպքերը գրանցվում են հազվադեպ (վերջին դեպքը գրանցվել է 2020 թվականին), սակայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին հանրապետությունում արձանագրվել է փայտացման դեպք, չպատվաստված 85 տարեկան անձի մոտ, որը հոսպիտալացվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում», վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Փայտացման կանխարգելման, ինչպես նաև դրա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է:

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
12.02.2021✅ 2021 թվականի փետրվարի 11-ից մեկնարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ առցանց դասընթացները:
✅ Դասընթացները նախատեսված են առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների բուժաշխատողների (ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, մանկաբույժներ, համաճարակաբաններ, պատվաստման կաբինետի բժիշկներ և բուժքույրեր, պատվաստանյութերի պահպանման պատասխանատուներ, տեղամասային բուժքույրեր, բուժկանխարգելիչ կազմակերպությունում իմունականխարգելման գործընթացի պատասխանատուներ) համար:

ԵԹԵ ԴԵՌ ՉԵՔ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԳՐԻՊԻ ԴԵՄ, ԴԻՄԵՔ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ և ՊԱՏՎԱՍՏՎԵՔ՝ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՎ ՁԵԶ և ՁԵՐ ՄՏԵՐԻՄՆԵՐԻՆ
09.12.2020Հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված ակտիվության աճ: ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա հաﬔմատ բարձր է մոտ 1,5 անգամ։ Ինչպես փաստում են արձանագրված տվյալները, ընդհանուր առմամբ, հիվանդացության ցուցանիշն աճել է բոլոր տարիքային խմբերում։ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում հատկապես կարևորվում է սուր շնչառական վարակների, այդ թվում սեզոնային գրիպի կանխարգելումը: Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը հասանելի է, առկա է ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում և կիրառվում է ավելի քան տասը տարի
Կարդալ ավելին