ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
12.02.2021✅ 2021 թվականի փետրվարի 11-ից մեկնարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ առցանց դասընթացները:
✅ Դասընթացները նախատեսված են առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների բուժաշխատողների (ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, մանկաբույժներ, համաճարակաբաններ, պատվաստման կաբինետի բժիշկներ և բուժքույրեր, պատվաստանյութերի պահպանման պատասխանատուներ, տեղամասային բուժքույրեր, բուժկանխարգելիչ կազմակերպությունում իմունականխարգելման գործընթացի պատասխանատուներ) համար:
✅Դասընթացի նպատակն է բուժաշխատողներին կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ ապացուցողական բժշկության տվյալների վրա հիմնված գիտելիքների տրամադրումն ու բնակչության հետ հաղորդակցության հմտությունների բարելավումը:
✅Դասընթացներն իրականացվում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից՝ Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի հետ համագործակցությամբ:


ԴԻՖԹԵՐԻԱ
08.06.2024Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…
Կարդալ ավելին