ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԻՆՉՈՒ՞ ՊԵՏՔ Է ՊԱՏՎԱՍՏԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
02.07.2024Պատվաստումները լավագույն միջոցն են պաշտպանելու երեխաներին այնպիսի վարակներից ինչպիսիք են դիֆթերիան, փայտացումը, պոլիոմիելիտը, կապույտ հազը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը, վիրուսային հեպատիտ Բ-ն, մենինգիտները և թոքաբորբերը` պայմանավորված պնևմակոկային և հեմոֆիլուսային Բ տիպի վարակներով, ռոտավիրուսային վարակները։
Պատվաստումներն անհրաժեշտ են.
- Որպեսզի կանխարգելվի հիվանդացման դեպքը
- Որպեսզի կանխարգելվի մահը կամ հաշմանդամությունը
- Որպեսզի վարակներից պաշտպանվեն բնակչության ստվար զանգվածները
Պատվաստանյութերը պատրաստված են հիվանդություն առաջացնող մանրէներից, որոնք փոփոխված են այնպես, որ մարդկանց չվնասելով միաժամանակ ապահովեն վստահելի պաշտպանություն։ Պատվաստանյութն օրգանիզմում առաջացնում է համապատասխան հակամարմիններ, որոնք բնական վարակի հետ հանդիպելու դեպքում պաշտպանում են հիվանդանալուց։ Իսկ եթե նույնիսկ պատվաստված երեխան հիվանդանում է, ապա հիվանդությունն ընթանում է անհամեմատ թեթև։ Վարակիչ հիվանդությունները շատ արագ են տարածվում։ Սակայն այդ տարածումը կարելի է կանգնեցնել միայն այն պարագայում, երբ տվյալ բնակավայրում պատվաստված մարդկանց թիվը բավարար մակարդակի է (90%-ից ոչ պակաս)։ Համայնքում որքան շատ են պատվաստված երեխաները (նաև մեծահասակները), այնքան պաշտպանված է համայնքի յուրաքանչյուր անդամը։
- ԿԱՐԵԼԻ՞ Է ԱՐԴՅՈՔ ՊԱՏՎԱՍՏԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ, ԵԹԵ ՆԱ ՋԵՐՄՈՒՄ Է ԿԱՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ՎԱՏ Է ԶԳՈՒՄ
Ո՞Ր ԴԵՊՔԵՐՈՒՄ Է ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ ՊԱՏՎԱՍՏԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ
Եթե երեխայի մոտ նկատվում է ոչ բարձր ջերմություն, թեթև դիարեա և երեխայի վիճակը սուր չէ, երեխան կարող է պատվաստվել։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` հակացուցումները մի քանիսն են.
- Եթե պատվաստանյութի նախորդ դեղաչափից երեխայի մոտ եղել է շատ ծանր ալերգիկ կամ անաֆիլակտիկ ռեակցիա (հիմնական նշաններն են՝ եղնջացան, դժվարացած շնչառություն, ճնշման անկում) երեխայի պատվաստումը չի կատարվում տվյալ կոնկրետ պատվաստանյութով
- Եթե երեխայի մոտ առկա է ծանր իմունային անբավարարություն (օրինակ՝ ՁԻԱՀ, չարորակ նորագոյացություններ, իմունիտետը ճնշող դեղամիջոցների և ճառագայթային բուժման կիրառում)
- Եթե երեխայի մոտ առկա են հակացուցումներ կոնկրետ պատվաստանյութերի նկատմամբ (օրինակ՝ զարգացող նյարդաբանական վիճակների դեպքում չի կատարվում կապույտ հազի բաղադրիչ պարունակող պատվաստանյութ, իսկ հեպատիտ Բ-ի և տուբերկուլոզի դեմ պատվաստում չի կատարվում 2000 գրամից ցածր քաշ ունեցող նորածիններին)
- Բոլոր դեպքերում երեխայի առողջական վիճակը և հակացուցումների առկայությունը գնահատվում է պոլիկլինիկայում` տեղամասային բժշկի, իսկ անհրաժեշտության դեպքում այս նպատակով կազմավորված մասնագիտական հանձնաժողովի կողմից։
ԴԻՖԹԵՐԻԱ
08.06.2024Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…
Կարդալ ավելին