ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՐՄՐՈՒԿ
08.06.2024Յուրաքանչյուր ոք պատվաստման շուրջ երկմտելուց առաջ պետք է գիտակցի, որ հիվանդության առաջացման ռիսկը շատ ավելի բարձր է, քան հետպատվաստումային բարդությունների զարգացման ռիսկը: Ըստ վիճակագրության, եթե 1000 կարմրուկով հիվանդից մեկի մոտ է զարգանում էնցեֆալիտ, ապա կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ համակցված պատվաստում ստացած մեկ միլիոնից հետպատվաստումային էնցեֆալիտ հնարավոր է զարգանա մեկի մոտ: Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի կատարվում է մոտ 80 000 դեղաչափ կարմրուկ, կարմրախտ, խոզուկի համակցված պատվաստում, և ոչ մի հետպատվաստումային էնցեֆալիտ չի արձանագրվել: Վերջին գիտական, կլինիկական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կարմրուկով հիվանդանալուց հետո անձի մոտ կարող է առաջանալ «իմունային ամնեզիա», իմունային հիշողության կորուստ՝ մոտ 36 ամիս: Այսինքն տվյալ անձը այդ ժամանակահատվածում լիովին անպաշտպան է և կարող է հիվանդանալ ցանկացած հիվանդությամբ:


ԴԻՖԹԵՐԻԱ
08.06.2024Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…
Կարդալ ավելին