ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶԻ ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄ

20.03.2020

     Կապույտ հազը վարակիչ մանրէային հիվանդություն է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ հազի և փռշտալու ժամանակ: Բնութագրվում է շնչուղիների բորբոքումով և սպազմատիկ հազի նոպաներով: Սկզբնական շրջանում ախտանշանները նման են հարբուխի՝ քթահոսություն, ջերմություն և հազ։ Հիվանդությունն ընթանում է երկարատև նոպայաձև հազով: Հազն ուղեկցվում է բնորոշ ձայնային երանգով և կարող է պահպանվել 10 և ավելի շաբաթ:
      Երկարատև նոպայաձև հազի հետևանքով հիվանդները լինում են թույլ, առաջանում է սրտխառնոց, փսխում, նույնիսկ հազը կարող է հանգեցնել կողի կոտրվածքի։ Հիվանդությունն առավել վտանգավոր է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ, քանի որ կարող է առաջացնել շնչառության հանկարծակի կանգ:
      2015 թվականին ամբողջ աշխարհում կապույտ հազով հիվանդացել է 16,3 միլիոն մարդ, այդ թվում՝ 58700 մահվան ելքով: Ռուսաստանի Դաշնությունում վերջին մեկ տարվա ընթացքում կապույտ հազով հիվանդացությունն աճել է 40%-ով:
      Կապույտ հազի դեմ պատվաստանյութը հասանելի է 1940 թվականից: Հայաստանի Հանրապետությունում կապույտ հազի բաղադրիչով համակցված պատվաստումներ կատարվում են 6, 12, 18 շաբաթական և 18 ամսական երեխաների շրջանում:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում գրանցվում է կապույտ հազի հիվանդացության պարբերական բարձրացումներ: Հանրապետությունում վերջին պարբերական բարձրացումը գրանցվել է 2018 թվականին (160 դեպք): 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին համաճարակային իրավիճակը եղել է բարենպաստ, սակայն մարտ ամսին գրանցվել է հիվանդացության որոշակի աճ: Մասնավորապես՝ 2019 թվականի մարտ ամսին գրանցվել է կապույտ հազի 3 դեպք, իսկ 2020 թվականի մարտի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում՝ 6 դեպք:
       Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ պատվաստումներով կառավարվող հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին իրականացվող պատվաստումների շնորհիվ կարելի է կանխարգելել հիվանդությունները և նրանցով պայմանավորված բարդությունները, սակայն այդ պարագայում կարևոր է պահպանել այս իրավիճակում նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված բոլոր միջոցառումները:

ԴԻՖԹԵՐԻԱ

08.06.2024

Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…

Կարդալ ավելին

ԿԱՐՄՐՈՒԿ

08.06.2024

Յուրաքանչյուր ոք պատվաստման շուրջ երկմտելուց առաջ պետք է գիտակցի

Կարդալ ավելին