ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՅՍՕՐ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐՈՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՎՈՂ ՎԱՐԱԿՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ Է
17.03.2020Հայաստանի Հանրապետությունում Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված պատվաստումներն այս պահին կատարվում և խրախուսվում են առավելապես: Ելնելով նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված իրավիճակից և ազգաբնակչության շրջանում առկա խուճապից` մ´ի մոռացեք, որ այսօր պատվաստումներով կանխարգելվող վարակներից պաշտպանվելն առավել կարևոր է:
Ներկայում ամբողջ աշխարհում դիտվում է կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակ: Ռուսաստանում մեկ տարվա ընթացքում կապույտ հազով հիվանդացությունն աճել է 40%-ով:
Այս համատեքստում չպետք է մոռանալ, որ պատվաստումներով կանխարգելվող շատ վարակիչ հիվանդությունների հիմնական բարդությունը թոքաբորբն է:
Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ պատվաստումներով կառավարվող հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին իրականացվող պատվաստումների շնորհիվ կարելի է կանխարգելել հիվանդությունները և նրանցով պայմանավորված բարդությունները, սակայն այդ պարագայում կարևոր է պահպանել այս իրավիճակում նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված բոլոր միջոցառումները:


ԴԻՖԹԵՐԻԱ
08.06.2024Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…
Կարդալ ավելին