ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՃԵԼ Է ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶՈՎ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅՈՒՆԸ

11.03.2020

       Ռուսաստանում մեկ տարվա ընթացքում կապույտ հազով հիվանդացությունը աճել է 40%-ով: Դեպքերի մեծ մասն արձանագրվել է Մոսկվայում: Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության գլխավոր համաճարակաբանը վստահ է, որ դրա հիմնական պատճառը ծնողների հրաժարումն է պատվաստումներից: 2019 թվականին Ռուսաստանում գրանցվել է կապույտ հազի 14 406 դեպք, որը 40%-ով ավել է, քան 2018 թվականին (հղում՝ https://amp.rbc.ru/rbcnews/society/10/03/2020/5e5d115c9a79472081b055ea?fbclid=IwAR1YVwwI0rLAf6dnNV18bHDx3nI4VR4YU87aRG-Vhwx4kXCBWw-mAEqkHiI):
Հիշեցնենք, որ կապույտ հազը մանրէային հիվանդություն է, այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Հիվանդությունը սկսվում է ընդհանուր թուլությամբ, հազով, ջերմության բարձրացումով։ Աստիճանաբար հազը դառնում է նոպայազև, նոպայի վերջում ներշնչման ժամանակ երեխան ուժեղ հաչոցանման ձայն է հանում։ Նոպայաձև հազի ժամանակ երեխան կարող է կապտել, այստեղից էլ հիվանդության անվանումն է։ Կապույտ հազին բնորոշ են այնպիսի բարդությունները, ինչպիսիք են թոքաբորբը, բրոնխիտը, էնցեֆալիտը (ուղեղի ախտահարումը), որոնք կարող են երեխայի հաշմանդամության պատճառ դառնալ։ Հիվանդությունը հատկապես ծանր է ընթանում մինչև մեկ տարեկան երեխաների մոտ։
Մեկ անգամ ևս անհրաժեշտ է նշել, որ կապույտ հազի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել հիվանդության առաջացումը և դրա հետևանքով առաջացած բարդությունները:

Փայտացման կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է​​

26.12.2022

Հայաստանի Հանրապետությունում փայտացման դեպքերը գրանցվում են հազվադեպ (վերջին դեպքը գրանցվել է 2020 թվականին), սակայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին հանրապետությունում արձանագրվել է փայտացման դեպք, չպատվաստված 85 տարեկան անձի մոտ, որը հոսպիտալացվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում», վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Փայտացման կանխարգելման, ինչպես նաև դրա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է:

Կարդալ ավելին

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

12.02.2021

✅ 2021 թվականի փետրվարի 11-ից մեկնարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ առցանց դասընթացները:
✅ Դասընթացները նախատեսված են առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների բուժաշխատողների (ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, մանկաբույժներ, համաճարակաբաններ, պատվաստման կաբինետի բժիշկներ և բուժքույրեր, պատվաստանյութերի պահպանման պատասխանատուներ, տեղամասային բուժքույրեր, բուժկանխարգելիչ կազմակերպությունում իմունականխարգելման գործընթացի պատասխանատուներ) համար:

Կարդալ ավելին

ԵԹԵ ԴԵՌ ՉԵՔ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԳՐԻՊԻ ԴԵՄ, ԴԻՄԵՔ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ և ՊԱՏՎԱՍՏՎԵՔ՝ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՎ ՁԵԶ և ՁԵՐ ՄՏԵՐԻՄՆԵՐԻՆ

09.12.2020

Հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված ակտիվության աճ: ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա հաﬔմատ բարձր է մոտ 1,5 անգամ։ Ինչպես փաստում են արձանագրված տվյալները, ընդհանուր առմամբ, հիվանդացության ցուցանիշն աճել է բոլոր տարիքային խմբերում։ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում հատկապես կարևորվում է սուր շնչառական վարակների, այդ թվում սեզոնային գրիպի կանխարգելումը: Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը հասանելի է, առկա է ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում և կիրառվում է ավելի քան տասը տարի

Կարդալ ավելին