ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՃԵԼ Է ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶՈՎ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅՈՒՆԸ
11.03.2020 Ռուսաստանում մեկ տարվա ընթացքում կապույտ հազով հիվանդացությունը աճել է 40%-ով: Դեպքերի մեծ մասն արձանագրվել է Մոսկվայում: Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության գլխավոր համաճարակաբանը վստահ է, որ դրա հիմնական պատճառը ծնողների հրաժարումն է պատվաստումներից: 2019 թվականին Ռուսաստանում գրանցվել է կապույտ հազի 14 406 դեպք, որը 40%-ով ավել է, քան 2018 թվականին (հղում՝ https://amp.rbc.ru/rbcnews/society/10/03/2020/5e5d115c9a79472081b055ea?fbclid=IwAR1YVwwI0rLAf6dnNV18bHDx3nI4VR4YU87aRG-Vhwx4kXCBWw-mAEqkHiI):
Հիշեցնենք, որ կապույտ հազը մանրէային հիվանդություն է, այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Հիվանդությունը սկսվում է ընդհանուր թուլությամբ, հազով, ջերմության բարձրացումով։ Աստիճանաբար հազը դառնում է նոպայազև, նոպայի վերջում ներշնչման ժամանակ երեխան ուժեղ հաչոցանման ձայն է հանում։ Նոպայաձև հազի ժամանակ երեխան կարող է կապտել, այստեղից էլ հիվանդության անվանումն է։ Կապույտ հազին բնորոշ են այնպիսի բարդությունները, ինչպիսիք են թոքաբորբը, բրոնխիտը, էնցեֆալիտը (ուղեղի ախտահարումը), որոնք կարող են երեխայի հաշմանդամության պատճառ դառնալ։ Հիվանդությունը հատկապես ծանր է ընթանում մինչև մեկ տարեկան երեխաների մոտ։
Մեկ անգամ ևս անհրաժեշտ է նշել, որ կապույտ հազի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել հիվանդության առաջացումը և դրա հետևանքով առաջացած բարդությունները:
ԴԻՖԹԵՐԻԱ
08.06.2024Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…
Կարդալ ավելին