ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՐԴՈՒ ՊԱՊԻԼՈՄԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆ
09.03.2020 ԱՀԿ-ի 2020 թվականի հունվարի 24-ի շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում տպագրվել է Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի արձանագրությունը, մասնավորապես.
«Մահացությունն արգանդի պարանոցի քաղցկեղից դեռևս մնում է բարձր եվրոպական մի շարք երկրներում: Միաժամանակ, ՄՊՊ-ի ներդրումից հետո մի շարք երկրներում դեռևս դեռահասների շրջանում պատվաստումներում ընդգրկվածությունը մնում է ցածր՝ կապված ծնողների և դեռահաս աղջիկների շրջանում այն մտահոգությունների հետ, որ պատվաստումները նպաստում են անպտղության առաջացմանը, ինչպես նաև վաղաժամ սեռական ակտիվության դրսևորմանը:
Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական հանձնաժողովը եզրակացրեց, որ առկա տվյալները չեն ապացուցում մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների և անպտղության միջև պատճառահետևանքային կապը»:
Հղում՝ https://us15.campaign-archive.com/?e=&u=f1356f7e42e45b7551735426c&id=914ddbd070
ԴԻՖԹԵՐԻԱ
08.06.2024Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…
Կարդալ ավելին