ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԴԻՖԹԵՐԻԱՅԻՑ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է…
29.10.2018 Մալազիայի առողջապահության նախարարությունը նախորդ շաբաթ հայտարարել է Ջոհոր Բարուի տարածաշրջանում 14 ամսական երեխայի դիֆթերիայից մահվան դեպքի մասին: Երեխայի ծնողները հրաժարվել են դիֆթերիայի պատվաստումներից:
Հիվանդությունն սկսվել է ս.թ. հոկտեմբերի 4-ին բարձր ջերմությամբ և կոկորդի ցավով: Երեխան հոսպիտալացվել է մեկ շաբաթ անց: Ցավոք, հնարավոր չէր փրկել երեխային, և հոսպիտալացումից 4 օր անց նա մահացել է: Հղում՝ http://outbreaknewstoday.com/malaysia-diphtheria-death-reported-unvaccinated-johor-toddler-30903/
Հիշեցնենք, որ դիֆթերիան աշխարհի շատ երկրներում վերջին տասնամյակներում համարվում էր գրեթե վերացված հիվանդություն: Սակայն, ներկայում դիտվում է հիվանդության հետվերադարձ և աշխարհի շատ երկրներում գրանցվում է բռնկումների ձևով:
ԴԻՖԹԵՐԻԱ
08.06.2024Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…
Կարդալ ավելին