ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՐՄՐՈՒԿԻ ԲՌՆԿՈՒՄ Է
21.01.20202020 թ. հունվարի 15-ին Արգենտինայի կառավարությունը տեղեկացնում է, որ մայրաքաղաք Բուենոս Այրեսում և նրա մերձակայքում արձանագրվել է կարմրուկի 102 դեպք՝ (telam.com.ar):
Արգենտինայի առողջապահության քարտուղար Կարլի Վիզոտտիի խոսքերով Բուենոս Այրեսում կարմրուկի անկառավարելի բռնկում է, որի վերացման համար պահանջվում են լուրջ միջոցառումներ:
Ըստ հայտարարության, կարմրուկի դեպքերից 100-ը Արգենտինայի քաղաքացիներ են, այդ թվում 7-ը՝ բերովի դեպք, 2-ը՝ Իսպանիայի քաղաքացիներ: Դեպքերի մեծ մասն արձանագրվել է մինչև 1 տարեկան երեխաների շրջանում: Բուենոս Այրեսի Առողջապահության նախարարությունն առավել շատ կարմրուկի դեպքեր արձանագրված տարածքներում սկսել է կարմրուկի դեմ պատվաստումների կամպանիա (հղում՝ https://promedmail.org/promed-post/?id=6897236 ):
Նշենք՝ Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է։ 2019 թվականին հանրապետությունում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված բերովի յոթ դեպք, որոնք համաճարակաբանորեն կապված էին Ուկրաինայի, Վրաստանի և Ռուսաստանի հետ:
Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները:
ԴԻՖԹԵՐԻԱ
08.06.2024Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…
Կարդալ ավելին