ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԲՑԺ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ
26.12.2019 ‼️Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված ԲՑԺ պատվաստման իրականացումը նորածնի կյանքի առաջին 48 ժամերի ընթացքում կանխարգելում է ոչ միայն տուբերկուլոզի ծանր ձևերը՝ տուբերկուլոզային մենինգիտ և դիսսիմինացված տարածուն տուբերկուլոզ, այլև նաև ապահովում է ոչ սպեցիֆիկ պաշտպանություն (հետերոլոգիական), ինչն ապացուցվել է բազմաթիվ հետազոտություններով, մասնավորապես՝
ℹ️ ԲՑԺ պատվաստումը նպաստում է ցանկացած ծագման շնչառական վարակներից և սեպսիսից հոսպիտալացումների նվազեցմանը,
ℹ️ ԲՑԺ պատվաստումը կանխում է կապույտ հազը,
ℹ️ ԲՑԺ պատվաստումը կանխում է թոքերի քաղցկեղը,
Հետազոտությունները ցույց են տվել, որ ԲՑԺ պատվաստումն ունի նաև թերապևտիկ ազդեցություն՝ նվազեցնում է առաջին տիպի շաքարային դիաբետը, կենտրոնական նյարդային համակարգի միելինային թաղանթազրկումը:
Առավել մանրամասն տեղեկատվության համար հղումներ՝
Martín C / Martinón-Torres F. ESPID 2019 – Submitted to Nature Comm
https://www.tandfonline.com/doi/full/10.1080/21645515.2019.1609823


ԴԻՖԹԵՐԻԱ
08.06.2024Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…
Կարդալ ավելին