ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՃԱՊՈՆԻԱՆ ՄԵՐԺԵԼ Է ԿԿԽ-Ի ՊԱՏՎԱՍՏՈՒՄԸ. ՑԱՎՈՔ, ՓԱՍՏԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ԵՆ
27.10.2018 Միայն ընթացիկ տարվա ընթացքում Ճապոնիայում արձանագրվել է 1100 կարմրախտի դեպք: Հաշվի առնելով այս անհանգստացնող փաստը՝ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) խորհուրդ է տալիս նախքան Ճապոնիա մեկնելը պատվաստվել համակցված ԿԿԽ (կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ) պատվաստանյութով:
Կարմրախտը, որը նաև անվանում են գերմանական կարմրուկ, տարածվում է հազալու և փռշտալու ժամանակ: Հիվանդության ախտանիշներն են ցանը և ջերմությունը:
Կարմրախտը շատ վտանգավոր է հատկապես հղի կանանց և զարգացող պտղի համար: Եթե հղին վարակվում է կարմրախտի վիրուսով, ապա պտղի մոտ կարող են զարգանալ բնածին արատներ՝ սրտի արատ, տեսողության խանգարում (կուրություն), խլություն, մտավոր թերզարգացում և այլ օրգանների ախտահարում:
Հղում՝ Travel advisory: Rubella in Japan - Outbreak News Today
ԴԻՖԹԵՐԻԱ
08.06.2024Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…
Կարդալ ավելին