ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՐԳԱՆԴԻ ՊԱՐԱՆՈՑԻ ՔԱՂՑԿԵՂԸ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ՊԱՊԻԼՈՄԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ
26.06.2019Վերջին տասնամյակում Շոտլանդիայում 12 և 13 տարեկան դպրոցական աղջիկները պատվաստումների ազգային օրացույցով ստանում են մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստում: Մի շարք համալսարանական գիտնականների թիմն ուսումնասիրել է մոտ 140 000 կանանց պատվաստումների և արգանդի պարանոցի սքրինինգի տվյալները, իրականացված 2008-2016թթ.: Այդ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները բերել են արգանդի պարանոցի նախաքաղցկեղային հիվանդությունների կտրուկ նվազման, (BMJ ամսագիր): Նրանք հավելում են, որ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներն արդյունավետ են և կբերեն արգանդի պարանոցի քաղցկեղի զգալի նվազման:


ԴԻՖԹԵՐԻԱ
08.06.2024Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…
Կարդալ ավելին