ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱՐԴՈՒ ՊԱՊԻԼՈՄԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

07.06.2019

       2006թ. մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի արտոնագրումից հետո ամբողջ աշխարհում իրականացվում են հետազոտություններ, որոնք ապացուցում են, որ պատվաստանյութն անվտանգ է և կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղը:
Ներկայումս պատվաստանյութն առաջարկվում է աշխարհի ավելի քան 84 երկրների՝ մարդու պապիլոմավիրուսային վարակով պայմանավորված արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման նպատակով:
Շոտլանդիայում 2008թ-ից 12-13 տարեկան աղջիկների շրջանում իրականացվող մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներում ընդգրկվածությունը 90% է, որը բերել է արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների կտրուկ նվազման: Պատվաստման արդյունավետությունը կախված է երեխայի տարիքից, որքան վաղ տարիքում է կատարվում այն, այնքան ավելի արդյունավետ է:
Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներում բարձր ընդգրկվածությունը, ինչպես նաև արգանդի պարանոցի սքրինինգի լայնածավալ իրականացումը 2020թ. սկսած կբերի 12.5-13.4 մլն դեպքի նվազման մինչև 2069թվականը:

Հղում՝ https://www.hse.ie/eng/health/immunisation/hcpinfo/othervaccines/hpv/hpvsafety/?fbclid=IwAR2c69xkRZYjI1riirHri-zIy408cMX_nRJAV0EJTHEiG1LpnyizUWsLBq0

ԴԻՖԹԵՐԻԱ

08.06.2024

Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…

Կարդալ ավելին

ԿԱՐՄՐՈՒԿ

08.06.2024

Յուրաքանչյուր ոք պատվաստման շուրջ երկմտելուց առաջ պետք է գիտակցի

Կարդալ ավելին