ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐՆ ԵՆ
23.05.2019 ԱՄՆ-ում նախկինում վերացած կարմրուկ և պարոտիտ հիվանդությունների վերադարձը ոչ այլ ինչ է, քան հանրային առողջապահության ճգնաժամ: Ընթացիկ տարվա հունվարից սկսած ԱՄՆ-ի 24 նահանգներում արձանագրվել է կարմրուկի 880 դեպք, (1994 թվականից հետո արձանագրված ամենաշատ դեպքերը): Հարկ է նշել, որ դեռևս 2000 թվականին կարմրուկը ԱՄՆ-ում համարվել է վերացած:
Կարմրուկի բռնկումները պայմանավորված են նրանով, որ ԱՄՆ-ում կարմրուկի պատվաստումներից հրաժարվել են ծնողները՝ չպատվաստելով նաև իրենց երեխաներին:
Ինչպես նշել է ԱՄՆ-ի միկրոբիոլոգիայի և մոլեկուլյար բիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Բրայն Փուլը. «Պատվաստանյութերը սեփական հաջողության զոհերն են: Նրանք այնքան արդյունավետ են, որ շատ մարդիկ չեն առնչվում պատվաստումներով կանխարգելվող հիվանդությունների հետ: Մենք կարիք ունենք մարդկանց ծանոթացնելու այդ հիվանդությունների վտանգների հետ»:
ԴԻՖԹԵՐԻԱ
08.06.2024Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…
Կարդալ ավելին