ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՎԱՅՐԻ ՊՈԼԻՈՎԻՐՈՒՍԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

17.05.2019

       2019թ. մայիսի 15-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդում է ներկայացրել  վայրի պոլիովիրուսի վերադարձի մասին:
Այս շաբաթվա ընթացքում պոլիոմիելիտի 4 դեպք է արձանագրվել Պակիստանում:
Մայիսի 9-ին ԱՀԿ-ն հաղորդում է ստացել Պակիստանում շրջակա միջավայրում վայրի պոլիովիրուսի առաջին տիպի՝ 1 (WPV1) հայտնաբերման վերաբերյալ: Պակիստանում հաստատվել է վայրի պոլիովիրուսի 1-ին տիպով՝ (WPV1) 4 դեպք:
Նշենք նաև, որ Աֆղանստանում այս տարվա ընթացքում հայտնաբերվել է վայրի պոլիովիրուսի 7 դեպք:
Պակիստանում շրջանառվող գենոտիպորեն նույն վայրի պոլիովիրոսի 1-ին տիպը հայտնաբերվել է նաև Իրանում՝ շրջակա միջավայրից վերցված նմուշում: Սակայն Իրանում մարդկանց մոտ հիվանդություն չի արձանագրվել՝ պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում բարձր ընդգրկվածության շնորհիվ:

   Հղում՝   http://www.promedmail.org/direct.php?id=20190516.6471875

ԴԻՖԹԵՐԻԱ

08.06.2024

Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…

Կարդալ ավելին

ԿԱՐՄՐՈՒԿ

08.06.2024

Յուրաքանչյուր ոք պատվաստման շուրջ երկմտելուց առաջ պետք է գիտակցի

Կարդալ ավելին