ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԿԱՐՄՐՈՒԿԻ ԲՌՆԿՈՒՄ Է ՄԱՆԿԱՏԱՆԸ
13.05.2019 Ուկրաինայի Ռովենշչինա տարածաշրջանում «Մասնագիտացված մանկան տանը» կարմրուկով հիվանդացել են մանկատան հինգ սաներ: Բոլոր երեխաները հոսպիտալացվել են: Նրանցից 4-ի վիճակը միջին ծանրության է, իսկ մեկը գտնվում է ծանր վիճակում՝ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժնում: Երեխաներից ոչ մեկը պատվաստված չէ:
Այս 4 ամիսներին տարածաշրջանում արձանագրվել է կարմրուկով 3282 հիվանդ, որոնցից 2208-ը երեխաներ են: 2019 թվականին հոսպիտալացվել է 1314 կարմրուկով հիվանդ, որոնցից 774-ը՝ երեխաներ: Նրանցից՝ վերակենդանացման բաժնում գտնվել են 11 հիվանդ, որոնցից 3-ը մահացել են (2 մեծահասակ, մեկ երեխա):
ԴԻՖԹԵՐԻԱ
08.06.2024Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…
Կարդալ ավելին