ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԳԱՐԴԱՍԻԼ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹՈՎ ՊԱՏՎԱՍՏՎԵԼՈՒՑ 10 ՏԱՐԻ ԱՆՑ ՇՈՏԼԱՆԴՈՒՀԻՆԵՐԻ ՄՈՏ ՔԱՂՑԿԵՂԱԾԻՆ ԲՋԻՋՆԵՐԸ 90%-ՈՎ ՆՎԱԶԵԼ ԵՆ
05.04.2019 BBC-ի հաղորդմամբ` Շոտլանդիայում մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստումների կիրառումից 10 տարի անց կանանց շրջանում քաղցկեղածին բջիջները 90%-ով նվազել են։
Երկրի մի շարք առաջատար համալասարանների համատեղ ուսումնասիրության ընթացքում հետազոտվել է ՄՊՎ-ի դեմ գարդասիլ պատվաստանյութով պատվաստված և սքրինիգ թեսթ անցած 140,000 կին, ովքեր արգանդի պարանոցի առաջին հետազոտութունն անցել են 2008-2016թթ.: Նշված ժամանակահատվածում կատարված հետազոտությունները հրապարակվել են BMJ բժշկական ամսագրում, որտեղ նշվում է, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստումները Շոտլանդիայում բերել են արգանդի պարանոցի նախաքաղցկեղային հիվանդությունների կտրուկ նվազման, ինչպես նաև, որ պատվաստանյութն ունի բարձր արդյունավետություն և ապագայում կբերի արգանդի պարանոցի քաղցկեղի զգալի նվազման:


ԴԻՖԹԵՐԻԱ
08.06.2024Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…
Կարդալ ավելին