ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԿԱՐՄՐՈՒԿԻ ԲԵՐՈՎԻ ԴԵՊՔ
07.03.2019 2019 թվականի մարտի 6-ին Հայաստանում արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հաստատված բերովի երկրորդ դեպքը: Հիվանդը ժամանել Բրյուսելից Վրաստան և այնուհետև Հայաստան, սույն թվականի փետրվարի 20-ին, որի մոտ կլինիկական երևույթները սկսել են ի հայտ գալ փետրվարի 25-ին՝ ջերմության բարձրացումով: Մարտի 6-ին հիվանդի մոտ կասկածվել է կարմրուկ, որը հաստատվել է լաբորատոր հետազոտությամբ:
Նշենք, որ Հայաստանում 2019 թվականի կարմրուկի բերովի առաջին դեպքն արձանագրվել էր փետրվարի 24-ին՝ PS 611 չվերթով, Կիևից ժամանած Ուկրաինայի քաղաքացու մոտ:
Կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով։
Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ պատվաստումը միակ կանխարգելիչ միջոցն է հիվանդությունից զերծ մնալու համար: Այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, հորդորում ենք դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատավստվել:


ԴԻՖԹԵՐԻԱ
08.06.2024Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…
Կարդալ ավելին