ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՐՄՐՈՒԿԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

08.02.2019

        Ֆիլիպինների առողջապահական մարմինները հայտարարում են երկրում կարմրուկի բռնկման մասին, հատկապես մայրաքաղաքային շրջանում՝ Մանիլայում: ֆիլիպինների համաճարակաբանական բյուրոն տեղեկացնում է մինչև 2019 թվականի հունվարի 19-նն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում կարմրուկի մոտ 200 հաստատված դեպքի մասին,: Լուսոն կղզում 2019 թվականի հունվարի 26-ի դրությամբ արձանագրվել է 575 հիվանդության դեպք, 9-ը մահվան ելքով: Ֆիլիպինների Առողջապահության նախարարությունը համաճարակաբանական միջոցառումներ է իրականացնում կարմրուկի բռնկումը կանխելու, այդ թվում՝ չպատվաստված անձանց  պատվաստելու համար:

Հղում՝ http://outbreaknewstoday.com/manila-measles-outbreak-declared-17234/

Հղում՝ http://outbreaknewstoday.com/philippines-measles-outbreak-declaration-expanded-regions-75361/

        ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, Պանամերիկյան առողջապահական կազմակերպությունը, ԱՀԿ-ն տեղեկացնում են, որ սույն թվականի փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ում արձանագրվել է կարմրուկի մոտ 79 դեպք:

Հղում՝ http://www.promedmail.org/direct.php?id=20190205.6295288

      Ղազախստանում հունվարի 28-ի դրությամբ արձանագրվել է կարմրուկի 910 դեպք, իսկ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կարմրուկով հիվանդների թիվը հասել է 1876-ի: Նրանցից մինչև 14 տարեկանը՝ 1426: Ղազախստանի առողջապահության նախարարությունը ԱՀԿ-ի հետ համատեղ որոշում է կայացրել իրականացնել կարմրուկի դեմ լրացուցիչ պատվաստումներ, ընդգրկելով այն անձանց, ովքեր չեն պատվաստվել 90-ական թվականներին: Բացի այդ, որոշում է կայացվել կարմրուկի պլանային պատվաստումներն սկսել ոչ թե 1 տարեկանից, այլ 9 ամսականից:

Հղում՝ https://www.promedmail.org/post/6305752

          ՎՏԱՆԳԱՎՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՍԱՀՄԱՆԻՆ

          2019 թվականի փետրվարի 15-ի դրությամբ միայն Քիշինևում կարմրուկով հիվանդների թիվը հասել է 15 095, որոնցից 6364-ը՝ մեծահասակներ, 8731-ը՝ երեխաներ են: Լվովում՝ 2651 դեպք, Վիննիցայում՝ Մոլդովայի սահմանին՝ արձանագրվել է 1383 դեպք, Խմելնիցկիում՝ 1058 դեպք, Կիևում՝ 1214:

Հղում՝  https://ru.sputnik.md/world_society/20190205/24532794/Opasnaya-situatsiya-u-granits-Moldovy-na-Ukraine-nekomu-obyavit-epidemiyu-kori.html

ԴԻՖԹԵՐԻԱ

08.06.2024

Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…

Կարդալ ավելին

ԿԱՐՄՐՈՒԿ

08.06.2024

Յուրաքանչյուր ոք պատվաստման շուրջ երկմտելուց առաջ պետք է գիտակցի

Կարդալ ավելին