ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՐՄՐՈՒԿԻ ԲՌՆԿՈՒՄ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

17.01.2019

Վրաստանի «Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի» ղեկավարի հայտարարության համաձայն Վրաստանում կարմրուկի դեպքերի թիվը բավական բարձր է և անհանգստացնող: Ըստ հաղորդագրության տվյալների, 2019 թվականի հունվարի առաջին երկու շաբաթվա ընթացքում արդեն իսկ արձանագրվել է կարմրուկի 312 դեպք: Անցյալ տարի Վրաստանում գրանցվել է կարմրուկի 2000-2200 դեպք: Գրանցվել է  կարմրուկից 3 մահվան դեպք: Կարմրուկով հիվնադների 56 տոկոսը 20-40 տարեկան անձինք են, իսկ 8 տոկոսը՝ մինչև 1 տարեկան երեխաներ: /Հղում՝ https://1tv.ge/news/amiran-gamyrelidze-witelas-shemtkhvevebi-mnishvnelovnad-izrdeba-gvaqvs-seriozuli-epidafetqeba/?fbclid=IwAR2BgLiwc4O-qFnritOIt0uktf3YzXsEJkASB4HRhmAyOIwUe_oYeI7JJVQ/

Հարկ է նշել, որ կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակը շարունակվում է նաև եվրոպական երկրներում:
Հերթական անգամ հիշեցնում ենք, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները:
Հաշվի առնելով եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև հարևան երկրներում կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակը՝ առողջապահության նախարարությունը հորդորում է մինչև 30 տարեկան բոլոր այն անձանց, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել:

ԴԻՖԹԵՐԻԱ

08.06.2024

Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…

Կարդալ ավելին

ԿԱՐՄՐՈՒԿ

08.06.2024

Յուրաքանչյուր ոք պատվաստման շուրջ երկմտելուց առաջ պետք է գիտակցի

Կարդալ ավելին