ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԵԶՈՆԱՅԻՆ ԳՐԻՊԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ
11.01.2019 Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է գրիպի և սուր շնչառական վարակների արձանագրումը՝ պայմանավորված նշված հիվանդությունների սեզոնայնությամբ: Lաբորատոր հաստատված գրիպի դեպքերի 99,6%-ը պայմանավորված է գրիպի Ա (H1N1 և H3N2 ենթատեսակ) և 1%-ը Բ-տեսակներով: Նույն իրավիճակն է դիտվում տարածաշրջանի երկրներում:
Հայաստանում նույնպես դիտվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնային ակտիվացում: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում է գիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը: Չնայած արձանագրված ակտիվությանն իրավիճակը համահունչ է սեզոնին և վերահսկելի է: Սեզոնային գրիպը հատկապես վտանգավոր է ռիսկի խմբերի համար: Ռիսկի խումբ են համարվում 6 ամսականից 5 տարեկան երեխաները, հղիները, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդները, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմը, բուժաշխատողները, որոնց առաջարկվում են պատվաստումներ սեզոնային գրիպի դեմ: Սակայն ռիսկի խմբերի շրջանում ցածր է սեզոնային գրիպի դեմ պատվաստումներում ընդգրկվածությունը, այսպես 2019 թվականի հունվարի 10-ի դրությամբ սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 6 ամսականից 5 տարեկան երեխաների 2.3%-ը, հղիների՝ 1.6%-ը, 65 տարեկանից բարձր տարիքի անձանց՝ 1.1%-ը, քրոնիկ հիվանդների՝ 6.9%-ը, փակ կազմակերպություններում գտնվող անձանց և սպասարկող անձնակազմի՝ 60.6%-ը:
Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ բոլոր պոլիկլինիկաները և ամբուլատորիաները ապահովված են սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութով:
Դիմե՛ք Ձեր տարածքային պոլիկլինիկա և պատվաստվեք գրիպի դեմ:


ԴԻՖԹԵՐԻԱ
08.06.2024Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…
Կարդալ ավելին