ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲԵՐՈՎԻ ԿԱՐՄՐՈՒԿԻ ԴԵՊՔ

25.12.2018

 24.12.2018թ. Հայաստանում արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հաստատված բերովի դեպք: Հիվանդը ժամանել է Ռուսաստանից, արդեն արտահայտված կարմրուկի կլինիկական երևույթներով:
 Միաժամանակ հիշեցնենք, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է։ Այն իր բարձր վարակելիությամբ տարբերվում է մյուս կառավարելի վարակներից: Մեկ հիվանդը միջինում վարակում է մինչև 18 կոնտակտավորի:
Առավել վտանգավոր են կարմրուկի բարդությունները, որոնք զարգանում են հիվանդության հիմնական ախտանիշներին զուգընթաց (ինտոքսիկացիա, կատառալ երևույթներ, ցան):
Երեխաների մոտ կարմրուկի ամենահաճախ հանդիպող բարդություններ են համարվում թոքաբորբերը և նյարդաբանական բարդությունները՝ ընթանում են շատ ծանր և տալիս բարձր մահացություն (մինչև 25%)։ Առավել ծանր բարդություններից է ենթասուր սկլերոզային պանենցեֆալիտը, որն առավել հաճախ առաջանում է  մինչև 2 տարեկան երեխաների մոտ, որը  բերում է մահվան:
Կարմրուկի բռնկումները կանխելու համար անհրաժեշտ է ապահովել պատվաստումներում ընդգրկվածության և կոլեկտիվ իմունիտետի բարձր մակարդակ: Առնվազն երկու դեղաչափ պատվաստում ստացած անձանց մոտ ձևավորվում է 97-98% իմունիտետ և պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում: Պատվաստումների ցուցանիշների նվազման դեպքում կարմրուկի բռնկումները կայծակնային են: Վերջինիս վառ ապացույցն է Ուկրաինան, որտեղ միայն 2018 թվականի ընթացքում արձանագրվել է 50 000 հիվանդության դեպք, որոնցից 16-ը՝ մահվան ելքով:

Հիշե´ք, պատվաստումը միակ կանխարգելիչ միջոցն է հիվանդությունից զերծ մնալու համար:

ԴԻՖԹԵՐԻԱ

08.06.2024

Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…

Կարդալ ավելին

ԿԱՐՄՐՈՒԿ

08.06.2024

Յուրաքանչյուր ոք պատվաստման շուրջ երկմտելուց առաջ պետք է գիտակցի

Կարդալ ավելին