ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՍԱՌՑԱՅԻՆ ՇՂԹԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
13.12.2018 Ս.թ. դեկտեմբերի 13-ին ԱՀԿ հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում պատվաստանյութերի պահպանման սառցային շղթայում ջերմային ռեժիմի գնահատման աշխատանքային խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Աշխատանքային խմբում ներգրավված են եղել ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայցուցիչներ, ինչպես կենտրոնական ապարատից, այնպես էլ մարզային բոլոր կառույցներից։
Քննարկման ընթացքում ԱՀԿ միջազգային փորձագետի կողմից ներկայացվել է Հայաստանի 28 բուժհաստատություններում իրականացված պատվաստանյութերի ջերմաստիճանի մոնիթորինգի հետազոտման արդյունքները։
Հետազոտության նպատակն էր ուսումնասիրել իմունականխարգելման ազգային ծրագրի քաղաքականությունը՝ պատվաստանյութերի պահպանման ջերմային ռեժիմի հսկողության հետազոտության վերաբերյալ, ինչպես նաև գործող ընթացակարգերն ու գործելակերպերը, անհրաժեշտության դեպքում առաջարկել փոփոխություններ պատվաստանյութերի պահպանմանն ու տեղափոխմանն առընչվող դրույթներում։
ԴԻՖԹԵՐԻԱ
08.06.2024Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…
Կարդալ ավելին