ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԿԱՐՄՐՈՒԿԻ ԲՌՆԿՈՒՄԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
11.12.2018 Ուկրաինայի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերջին շաբաթվա ընթացքում նախորդ շաբաթվա հետ համեմատած ավելացել են կարմրուկի դեպքերը 11%-ով: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 2 384 դեպք, որոնցից 741-ը մեծահասակներ են, իսկ 1 603-ը՝ երեխաներ:
Նոյեմբերի 1-ի տվյալներով՝ ԿԿԽ-ի (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ) առաջին դեղաչափով պատվաստումներում ընդգրկվածությունը կազմել է 76,1%, իսկ երկրորդ դեղաչափով՝ 77,5%: Սակայն, կոլեկտիվ իմունիտետի ձևավորման համար անհրաժեշտ է կարմրուկի դեմ պատվաստումներում ընդգրկվածության 95-98%:
Հղում՝ https://www.promedmail.org/post/6185494
Սամարայի տարածաշրջանի գլխավոր սանիտարական բժիշկը որոշում է կայացրել՝ «Լրացուցիչ սանիտարահամաճարակային միջոցառումների իրականացում՝ կարմրուկի հետագա տարածումը կանխելու նպատակով»: Նախորդ երկու տարիներին Սամարայի տարածաշրջանում կարմրուկի դեպքեր չեն արձանագրվել: Վերջին 10 ամիսներին արձանագրվել է 13 դեպք, որոնցից 8-ը՝ Սամարայում: Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին վիճակը վատթարացել է: Արձանագրվել է վարակի օջախ Սամարայի մի առևտրի կենտրոնում:
Հղում՝ https://www.promedmail.org/post/6200331
Կարմրուկը հետ է վերադառնում Լիսաբոն: Միայն նոյեմբեր ամսին Պորտուգալիայում արձանագրվել է կարմրուկի 26 դեպք՝ 22-ը մեծահասակ, 4-ը՝ երեխա:
Բռնկման պատճառ են հանդիսացել Ուկրաինայից և Չեխիայից կարմրուկի բերովի դեպքերը:
Հղում՝ http://outbreaknewstoday.com/portugal-measles-update-lisbon-tagus-valley-29788/
ԴԻՖԹԵՐԻԱ
08.06.2024Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…
Կարդալ ավելին