ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՐՄՐՈՒԿԻ ԲՌՆԿՈՒՄ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ

07.11.2018

2018 թվականի ընթացքում կարմրուկի 1300 դեպք է արձանագրվել Իսրայելում, որոնցից 750-ը՝ Երուսաղեմում: Մահացել է մեկ երեխա կարմրուկից: Առողջապահության նախարարությունը Երուսաղեմում և հարակից Բեյթ Շեմեշում, որտեղ ընդգրկվածությունը կազմում է 50%, իրականացնում է կարմրուկի ակտիվ մասսայական պատվաստումների կամպանիա:

Հղում՝ http://outbreaknewstoday.com/measles-outbreak-cases-israel-mobile-vaccination-clinics-dispatched-28195/

Կարմրուկը վտանգավոր հիվանդություն է, որի բարդությունները՝ թոքաբորբը, ուղեղի բորբոքումը (էնցեֆալիտ), ինչպես նաև ենթասուր պանէնցեֆալիտը, կարող են բերել մահվան: Կարմրուկի ախտանշաններն են՝ բարձր ջերմություն, ցան, հազ, հարբուխ, ջրային արտադրություն աչքերից: Ցանը սովորաբար սկսվում է ջերմության 2-րդ, 3-րդ օրը: Կարմրուկը շատ հեշտությամբ տարածվում է հազալու կամ փռշտալու ժամանակ:
Սա ևս մեկ անգամ ահազանգ է հանրությանը, մասնավորապես ծնողներին, ժամանակին պատվաստել իրենց երեխաներին կարմրուկի դեմ:

measles1

ԴԻՖԹԵՐԻԱ

08.06.2024

Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…

Կարդալ ավելին

ԿԱՐՄՐՈՒԿ

08.06.2024

Յուրաքանչյուր ոք պատվաստման շուրջ երկմտելուց առաջ պետք է գիտակցի

Կարդալ ավելին