ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԳՐԻՊԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ԲԱՇԽՈՒՄԸ

02.11.2018

Գրիպի սեզոնին ընդառաջ հանրապետությունում սկսվել է գրիպի դեմ պատվաստանյութի բաշխումը բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին:
Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում կիրականացվեն սեզոնային գրիպի դեմ պատվաստումներ՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին, մասնավորապես՝ 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներին, հղիներին, քրոնիկ հիվանդներին (շնչառական, սիրտ-անոթային համակարգերի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններով, շաքարային դիաբետով հիվանդներ), 65-ից բարձր տարիքի անձանց, բուժաշխատողներին, փակ կոլեկտիվներում (մանկատներ, դպրոց-ինտերնատներ, տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններ, հոգեկան առողջության կենտրոններ) գտնվող անձանց և սպասարկող անձնակազմին և ձմեռային զորակոչի ենթակա անձանց:

ԴԻՖԹԵՐԻԱ

08.06.2024

Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…

Կարդալ ավելին

ԿԱՐՄՐՈՒԿ

08.06.2024

Յուրաքանչյուր ոք պատվաստման շուրջ երկմտելուց առաջ պետք է գիտակցի

Կարդալ ավելին