ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԴԻՖԹԵՐԻԱՅԻ ԴԵՊՔԵՐ

01.11.2018

      Ուկրաինայում պատվաստումներում ցածր ընդգրկվածության պատճառով շարունակվում են արձանագրվել դիֆթերիայի դեպքեր:
Ս․թ. հոկտեմբերի 29-ին Ուկրաինայի Զապորոժյե տարածաշրջանում արձանագրվել է դիֆթերիայի 2 դեպք։
Հիվանդներից մեկի նախորդ դեղաչափի պատվաստման 10 տարին լրացել էր սույն թվականի ապրիլին, մյուսն ընդհանրապես պատվաստված չի եղել: Չպատվաստված հիվանդը գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում՝ վիճակը գնահատվում է ծանր։
Ավելի վաղ տեղեկացվել էր դիֆթերիայի խմբակային հիվանդացման մասին՝ մեկ ընտանիքից 5 դեպք Չերնիգովի տարածաշրջանում, Կիևում՝ մեկ ընտանիքից 3 դեպք, Լուգանսկում՝ մեկ ընտանիքից 2 դեպք:  Հղում՝ https://www.promedmail.org/post/6118795

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ դիֆթերիան աշխարհի շատ երկրներում վերջին  տասնամյակներում համարվում էր գրեթե վերացած: Սակայն,  աշխարհի շատ երկրներում ներկայում այն գրանցվում է բռնկումների ձևով:

ԴԻՖԹԵՐԻԱ

08.06.2024

Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…

Կարդալ ավելին

ԿԱՐՄՐՈՒԿ

08.06.2024

Յուրաքանչյուր ոք պատվաստման շուրջ երկմտելուց առաջ պետք է գիտակցի

Կարդալ ավելին