ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՓԱՅՏԱՑՈՒՄԻՑ ԿԻՆ Է ՄԱՀԱՑԵԼ

16.01.2020

Պոլտավայում փայտացումից մահացել է 52 տարեկան կին: Սույն թվականի հունվարի 14-ին դեպքի մասին տեղեկացրել է Ուկրաինայի հանրային առողջության կենտրոնը: Կինը դիմել է բժշկական օգնության վնասվածք ստանալուց ութ օր անց: Պատվաստման մասին տվյալներ չեն եղել: Հիվանդի մոտ նկատվել է դիմային նյարդի ախտահարում, սպազմ, պարանոցի մկանների կարկամություն, դժվարացած շնչառություն:
2019 թվականի 11 ամիսների ընթացքում Ուկրաինայում արձանագրվել է փայտացման 15 դեպք, որոնցից մեկը մահվան ելքով:

Ուկրաինայում դիֆթերիայի և փայտացման առումով իրավիճակը բարդ է: Այդ պատճառով 2019 թվականի հուլիսի 29-ից Ուկրաինայի առողջապահության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է «Պատվաստված ես՝ նշանակում է պաշտպանված ես» կամպանիան, որի շրջանակներում յուրաքանչյուր մեծահասակ կարող է անվճար պատվաստվել դիֆթերիայի և փայտացման դեմ:
Հղում՝ https://promedmail.org/promed-post/?id=6889437

ԴԻՖԹԵՐԻԱ

08.06.2024

Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…

Կարդալ ավելին

ԿԱՐՄՐՈՒԿ

08.06.2024

Յուրաքանչյուր ոք պատվաստման շուրջ երկմտելուց առաջ պետք է գիտակցի

Կարդալ ավելին